Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մազերի խնամք

Մազաթափություն. Ամեն օր մարդ կորցնում է 50-150 մազ

Մազաթափություն. Ամեն օր մարդ կորցնում է 50-150 մազ

Վիճակագրությունը փաստում է, որ ուժեղ սեռի մոտ 30 տարեկանում մազերը կորցնում են յուրաքանչյուր երրորդը, 50 տարեկանում` յուրաքանչյուր երկրորդը, իսկ 80 տարեկանում` 80 տոկոսը, այնուամենայնիվ, կանայք ևս լավ ծանոթ են մազաթափությանը:

Ժամանակավոր ալոպեցիան մազաթափությունն է` առաջացած մազային ֆոլիկուլների վրա արտաքին կամ ներքին ինչ-որ ազդեցությունների պատճառներով: Ժամանակավոր մազաթափությունն առաջանում է սթրեսներից, օրգանիզմում հորմոնալ կամ սեզոնային փոփոխություններից ու այլ ներքին հիվանդությունների հետևանք կարող է հանդիսանալ:

Էսթետիկական բժշկության մեջ լուրջ խնդիր է համարվում ախտաբանական մազաթափությունն ու ալոպեցիան: Մարդու մազերն աճում ու թափվում են նրա ամբողջ կյանքի ընթացքում: Մազի նորմալ աճին համապատասխան` մարդն ամեն օր կարող է կորցնել 50-150 մազ, որն անընդհատ ժամանակի ընթացքում վերականգնվում է: Սակայն ախտաբանական մազաթափության ժամանակ ինքնավերականգնում տեղի չի ունենում: Մազը միջինում ապրում է 5-7 տարի:

Մազաթափությամբ դեմ շատ լավ միջոց է գլխի մաշկի մերսումը: Մերսումը նպաստում է արյան շրջանառության լավացմանը: Արյան միջոցով մազարմատը սնուցվում է տարբեր վիտամիններով հարուստ նյութերով: Գլուխը լվանալու ժամանակ կարելի է նուրբ տրորել մազարմատները: Ամեն երեկո, քնելուց առաջ, մի քանի րոպե սանրեք ձեր մազերը հատուկ մերսող խոզանակով:

Բոլորին հայտնի է, որ գերչակի յուղը մազերը սնուցող նշանակություն ունի: Մատների ծայրերով այն շատ լավ քսել մազարմատներին, ապա գլուխը փաթաթել պոլիէթիլենի շերտով, իսկ արդյունքն ավելի լավ լինելու համար կարելի է պոլիէթիլենի վրա կապել նաեւ սրբիչ: Շաբաթվա մեջ մեկ անգամ էլ կարելի է դիմակներ դնել կաթնաթթվային մթերքներով, քանի որ դրանք վիտամին B են պարունակում, որը շատ անհրաժեշտ է մազերին:

Սկզբնաղբյուր. aysor.am
Լուսանկարը. woplan.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ